Skip to content

about:blank-ի ստեղծման հիմնական գաղափարը Հայաստանում առաջին իրական սթրիթվեըրի խանութ բացելն ու փողոցային նորաձևության գիտակցություն ունեցող սպառողներին բարձրորակ, գեղեցիկ և հարմարավետ օրիգինալ հագուստ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելն է:

Որպես սպառողներ մենք էլ ենք միշտ դժվարություններ ունենում տեղական շուկայից բարձրորակ հագուստ և աքսեսուարներ գնելիս, քանի որ այն չի ապահովում ինքնատիպություն և որակ: Մենք պատրաստ ենք լրացնել այս բացը` ստեղծելով հարթակ, որի օգնությամբ մարդկանց հասանելի ենք դարձնելու ճաշակով, լավ համադրած ապրանքներ: about:blank-ի մեր տեսլականը այն որպես ոճի ուղեցույց և ինքնարտահայտման եղանակ դիտարկելն է, դատարկ կտավ, որը թույլ է տալիս մեր աճող համայնքին ստեղծել և փորձարկել, հոգալ մեզ համար կարևոր բաների մասին և կիսվել դրանցով միմյանց հետ:

Չնայած խորապես կարևորում ենք փողոցային նորաձևության վիզուալ և ֆիզիկական կողմը, բայց նաև չենք ցանկանում սահմանափակվել միայն ապրանքների պարզ վաճառքով: Ի վերջո, սթրիթվեըրի ոգին անհատական ցանկությունների արտահայտումն է, մի բան, ինչը մենք ցանկանում ենք խրախուսել և զարգացնել այստեղ՝ աշխարհի մեր այս անկյունում:


Մենք որոշեցել ենք ստեղծել հարթակ ոչ միայն մեր, այլև մեզ շրջապատողների ինքարտահայտման համար, որպեսզի ազատորեն մտածենք, փորձարկենք, ստեղծենք և տարածենք այն, ինչն իսկապես արժանի է տարածման: Մեր եզակի և մշտապես փոփոխվող կոնցեպտը ծավալելու, նոր ուղղություններով զարգանալու և շրջանակը ընդլայնելու մեծ  հնարավորություն է ընձեռում: Թեև նախնական նպատակը տեղական սպառողին միջազգային սթրիթվեըրի և հարակից այլ ապրանքներ առաջարկելն է, բայց արագ զարգանալու, ավելի մեծ ու ազդեցիկ բանի վերաճելու հեռանկարից չենք ամաչում: Ամեն ինչ սկսվում է դատարկ էջից:

Չնայած մեր խանութում ներկայացված կլինեն կոշիկ և հագուստ, աքսեսուարներ, գրքեր, երաժշտություն և ինքնադրսևորման ժամանակակից այլ ձևեր, բայց մեր համայնքը և նրա գաղափարները մեր ստեղծագործական հարթակների օգնությամբ լայնորեն կտարածվեն խանութի ֆիզիկական սահմաններից դուրս:

Մեր ցակությունն է միավորվել և կապեր ստեղծել, այլ ոչ թե մասնատել և օտարվել իրարից:

Availability