Skip to content

Ցանկացած նոր բան սկսելիս սովորաբար ծանրաբեռնված ես լինում տարբեր գաղափարներով ու մոտեցումներով։ Այդպես էր նաև about:blank-ի դեպքում: Բայց աշխատելով մեր տեսլականը ձևավորելու վրա՝ մենք ընտրել ենք մի քանի կարևոր բան, որոնք համարում ենք մեր հիմնական գաղափարներն ու որոնք ձևավորում են բրենդի հիմքում ընկած արժեքները:

Օբյեկտիվությունը շվեյցարական դիզայնի՝ մշտապես նորաձև լինելու հիմքում ընկած հիմնական սկզբունքներից մեկն է: Օբյեկտիվ գրաֆիկական ձևավորումն օգտագործում է տպագրություն և լուսանկարչություն՝ մարդկանց ուղերձներ հղելու համար: Օբյեկտիվ դիզայնը սթափ է և պարզ, և այն փորձում է մարդկանց կյանքից վերացնել բոլոր ծայրահեղությունները: Մենք հարմարեցնում ենք այդ մոտեցումը ինչպես բրենդի վիզուալ լեզվին, այնպես էլ ձեզ առաջարկվող ապրանքների ընտրությանը:

Որակ, ոչ թե քանակ

Մենք չենք ուզում լինել հերթական հագուստի խանութը, որը անսահմանափակ ընտրության պատրանք է ստեղծում ու միշտ «նորաձև» է՝ կրկնօրինակելով բարձր նորաձևության տներից: Մենք ներկայացնում ենք հագուստի, աքսեսուարների խնամքով համադրած հավաքածուներ: Իհարկե, մեծանալուն պես հավաքածուները նույնպես կարող են մեծանալ և ընդգրկել ավելի շատ կատեգորիաներ, բայց միշտ առաջնորդվելու ենք «որակ, ոչ թե քանակ» սկզբունքով:

Ուզում ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել ժամանակակից զգեստապահարանի հիմնական մասերի վրա՝ շեշտը դնելով պարզ վիզուալի, բարձր որակի, կայուն արտադրության և իհարկե վարպետության վրա: Սա վերաբերում է ոչ միայն մեր ներկայացրած ապրանքների տեսականուն, այլև բրենդներին և արտադրողներին, որոնց հետ պատրաստվում ենք աշխատել ապագայում:

Գիտակցված սպառում և կայունություն

Գաղտնիք չէ, որ նորաձևության արդյունաբերությունը շրջակա միջավայրի վրա ամենամեծ հետք ունեցողներից մեկն է: Որպես բիզնես՝ մենք ընդունում ենք հագուստի արտադրության հնարավոր բացասական կողմերը, ինչը մեզ դարձնում է շատ զգուշավոր այն բրենդների ընտրության հարցում, որոնց հետ աշխատում ենք: Բարձր որակը և ապրանքների պատրաստման հիմքում ընկած բարոյական սկզբուքները այն հիմնական որակներն են, որոնք կարող եք գտնել մեր դարակներում:

Որպես սպառողներ՝ մենք կարող ենք նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը` մեզ վրա վերցնելով գիտակցված սպառման պատասխանատվությունը, կատարելով նպատակային գնումներ, ձեռք բերելով ավելի քիչ, բայց որակյալ ապրանքներ, որոնք նախատեսված են ավելի երկարատև կիրառման համար, քան սովորական արագ նորաձևություն առաջարկող բրենդերը: Եվ վերջնական արդյունքում մենք ծախսում ենք ավելի քիչ՝ գնելով որակյալ արտադրանք։

Next Article

0 comments

Leave a comment

Please note, comments must be approved before they are published

Availability